Միգրանտներով 2 մարդատար ավտոմեքենա Սերբիայի սահմանին Մորավիցա բնակավայրի շրջանում մխրճվել է մայրուղու ոստիկանական արգելապատնեշի մեջ, որի հետեւանքով 3 մարդ մարմնական վնասվածքներ է ստացել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Ռումինիայի ոստիկանությանը:

Ոստիկանական ակցիան կազմակերպվել էր անցած գիշեր՝ սերբա-ռումինական սահմանին ռումինական Տիմիշոարայի կողմից ապօրինի միգրանտների մուտքը կանխելու համար: Երբ ոստիկանները փորձել են տեխնիկայի միջոցով ավտոմեքենաներին կանգնեցնել, որոնց մեջ, ենթադրաբար, իրավախախտներ կային, նրանք դիմել են արգելապատնեշի մեջ մխրճվելուն:

Ոստիկանները ստիպված էին սկզբում նախազգուշական կրակ արձակել, որից հետո ուղղությունը թեքած գնդակներից 2 միգրանտ է վիրավորվել: Միջադեպի ընթացքում ոստիկաններից մեկը թեթեւ վնասվածքներ է ստացել, ջարդվել է մի քանի մեքենա:

Գործողության արդյունքում ձերբակալվել է Սերբիայի քաղաքացի, որը մեքենաներից մեկի ղեկին էր, եւ եւս 12 աֆրիկացի: Ձերբակալվածների նկատմամբ քննչական գործողություններ են կատարվում: