Սամվել Բաբայանի եւ մյուսների գործով դատական նիստի ժամանակ  գործով ամբաստանյալներ Սամվել Բաբայանը եւ Սանասար Գաբրիելյանը  դատարանում հարցադրումներ հնչեցրին, թե ինչու չի հրապարակվում այն անձի անունը, որը «Իգլան» տեղափոխել է Հայաստան եւ հանձնել իրենց։ Նրանց հարցադրումները անարձագանք մնացին։ Մինչդեռ Սամվել Բաբայանի պաշտպվան Ավետիս Քալաշյանը NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց, որ տեղեկություններ ունի, որ այդ անձը Ռոբերտ Աղվանյանն է, որը ձերբակալվել  է Վրաստանում։

«Ես տեղեկություններ ունեմ, որ «Իգլան» բերողը Ռոբերտ Աղվանյանն է, որը նորից ըստ գործի տվյալների Վաստանում ձերբակալվել է, իսկ թե ինչու մինչեւ հիմա Վրաստանը չի հանձնել  Հայաստանին, էդ հարցին չեմ կարող պատասխանել, անհասականալի է»,-ասել է պաշտպանը։