Մեծ Բրիտանիայի եւ Գերմանիայի գիտնականները Ներքին Սաքսոնիայի պետական թանգարանի ֆոնդերում հղի իխտիոզավրի մնացորդներ են գտել։ Այս գտածոն գիտությանը հայտնի երրորդ դեպքն է։
Պարզվել է, որ կենդանու կմախքը հայտնաբերվել է 1990-ականներին։ Իխտիոզավրն առավելագույնը 3 մետր եւ 30 սմ երկարություն է ունեցել, իսկ գլուխը 57․5 սմ է եղել։ Ներկա դրությամբ, այն տվյալ տեսակի ամենամեծ գտածոն է։
Ոսկորներն ուսումնասիրելիս պարզ է դարձել, որ մահվան ժամանակ կենդանին հղի է եղել։ Էմբրիոնը մոր կմախքից ավելի վատ է պահպանվել, սակայն տարբերվում են նրա առջեւի վերջույթները, ազդրերն ու ողնաշարի մի մասը։




























