Դպրոցում ոչ ոք իրավունք չունի աշակերտներին ստիպել ինքնուրույն փնտրել ու գնել դասագրքերը: Օգոստոսի 29-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության բաժնի ղեկավար Աշոտ Արշակյանը:
Բոլոր դասագրքերը կենտրոնացված կարգով բաշխվում են կրթության նախարարության կողմից հաստատված ցանկով: «Այդ պատճառով նման պարտադրանքն անօրինական է: Նման դեպքերում խնդրում ենք մեզ դիմել»,- հայտարարեց Արշակյանը:
Նա հիշեցրեց, որ Հայաստանում դպրոցական դասագրքերն 1-4-րդ դասարանցիներին բաժանվում են անվճար, իսկ սահմանամերձ գյուղերում դրանք անվճար են բոլոր դասարանների աշակերտների համար:




























