2017 թվականի սեպտեմբերի 1-ին Հայաստանում դպրոց կհաճախի շուրջ 40 հազար առաջին դասարանցի: Օգոստոսի 29-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության բաժնի ղեկավար Աշոտ Արշակյանը:
Ինչ վերաբերում է ավագ դասարանցիներին. պաշտոնյան հիշեցրեց, որ 12-ամյա կրթությունը հանրապետությունում պարտադիր է դարձել՝ լինի դա հանրակրթական դպրոցներում, թե միջին մասնագիտական ուսումնարաններում:
«Այդ պատճառով ոչ ոք այլեւս 9-րդ դասարանից ուսումը չի թողնի: Չնայած նախկինում նույնպես նման երեխաների թիվը փոքր էր՝ շուրջ 8: Բայց հիմա ոչ ոք դպրոցի պատերից դուրս չի մնա»,- հայտարարեց Արշակյանը:




























