ԱՄՆ նախագահը իր ֆինն գործընկեր Սաուլի Նիինիստյոյի հետ բանակցություններից հետո մամուլի ասուլիսում ելույթ ունենալիս սխալմամբ շփոթել է 2 լրագրողուհիների այն պատճառով, որ երկուսն էլ շիկահեր էին: Այս մասին հայտնում է CNN-ը:

Շփոթմունքը տեղի է ունեցել, երբ լրագրողները սկսել են ԱՄՆ եւ Ֆինլանդիայի նախագահներին հարցեր տալ: Ինչ-որ պահի Թրամփին թվացել է, թե Ֆինլանդիայի նախագահը նույն լրագրողուհուն երկրորդ անգամ է արտահայտվելու հնարավորություն տվել: «Դարձյա՞լ: Դուք նրան դարձյալ ձա՞յն եք տալիս»,- զարմացել է Սպիտակ տան ղեկավարը:

Ի պատասխան ֆինն առաջնորդը պարզաբանել է, որ նա ուրիշ աղջիկ է: «Մեզ մոտ Ֆինլանդիայում շիկահերները շատ են»,- իրավիճակը մեկնաբանել է ինքը՝ թղթակցուհին՝ իրավիճակը լիցքաթափելով: Միջադեպն առաջացրել է դահլիճի ծիծաղը:

Դրանից հետո PBS-ի լրագրողը Twitter-ում է տեղադրել 2 լրագրողուհիների լուսանկարները՝ նշելով, որ չափազանց դժվար է նրանց իրար հետ շփոթել: