Եվրանեսթ ԽՎ-ի սոցիալական, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովի կողմից սեպտեմբերին կազմակերպվելիք համաժողովին մասնակցելու համար Բաքու կմեկնի նաեւ «Ելք» խմբակցության պատագամավոր Մանե Թանդիլյանը:

Այս առնչությամբ, ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը մասնավորապես, տեղեկացրել է հետեւյալը.

«Բաքվում, սեպտեմբերի 22-ին Եվրանեսթ Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի ԱԺ պատվիրակության անդամները՝ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի գլխավորությամբ, Բաքվում կմասնակցեն Եվրանեսթ ԽՎ-ի սոցիալական, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովի կողմից կազմակերպված համաժողովին՝ նվիրված կանանց առողջության եւ գենդերային հավասարության խթանմանը:

Հայկական պատվիրակության կազմում է նաեւ ՀՀ ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյանը:

Պատվիրակության՝ համաժողովին մասնակցելու հետ կապված կազմակերպչական հարցերը գտնվում են ընթացիկ փուլում»:

Ավելի վաղ «Հրապարակ» թերթը գրել էր, որ սեպտեմբերի 20-ին ԱԺ Եվրանեսթի խորհրդարանական պատվիրակությունն Արմեն Աշոտյանի ղեկավարությամբ կմեկնի Բաքու՝ մասնակցելու լիագումար նիստին:

Չնայած «ջենթլմենական» պայմանավորվածությանը՝ ղարաբաղյան հարցը չքննարկել, հայկական պատվիրակությունը ձեւը կգտնի՝ «սառը ցնցուղ» ապահովելու մարդու իրավունքների դեֆիցիտից տառապող Ադրբեջանի համար, ինչին շատ հաճախ ադրբեջանա¬կան պատվիրակները սեղաններին «դոփելով» են արձագանքում:

Հիշեցնենք, ժամանակին Բաքու էին մեկնել Վահան Հովհաննիսյանը, Ստյոպա Սաֆարյանը, Թեւան Պողոսյանը, անգամ Արտաշես Գեղամյանը՝ մասնակցելու Բաքվում տեղի ունեցող տարբեր հավաքներին»: