Առաջիկայում Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսում չի կանխատեսվում։ Օգոստոսի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց 90-ականների սկզբին արցախյան պատերազմի մասնակից, «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը (Կոռնիձորցի Արո)։

Նրա կրածիքով՝ կողմերի շփման գծում լայնածավալ մարտական գործողություններ սկսելու համար Ադրբեջանը հնարավորություններ չունի։

«Քանի ար առկա ռազմա-քաղաքական չափանիշները չեն համապատասխանում Բաքվի շահերին։ Եթե Ադրբեջանն այս անգամ նորից սխալվի եւ փորձի իրադրությունը սրել Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի հետ շփման գծում ՝ ինչպես անցյալ տարվա ապրիլին, ադրբեջանցիները կկանգնեն հենց Ադրբեջանը կորցնելու սպառնալիքի առջեւ»,-հստակեցրեց արցախյան պատերազմի մասնակիցը։