Հնարավոր է՝ ԱՄՆ իշխանությունները վերանվանեն այն դպրոցները, որոնք կոնֆեդերատների անունն են կրում, ինչպես նաեւ ուսումնական հաստատություններից հանեն Կոնֆեդերացիայի բանակի գեներալների դիմանկարները եւ հուշարձանները: Այս մասին հայտնում է AP-ն:

Գործակալության տեղեկություններով՝ Վիրջինիայում դպրոցական կոմիտեն քվեարկել է Վաշինգտոնի եւ Լիի դպրոցների վերանվանման օգտին: Օսթինում Թեխասի համալսարանում հանել են կոնֆեդերատների 4 հուշարձաններ:

Նշվում է, որ որոշ ուսումնական հաստատություններում նախաձեռնությունն աշակերտներից է բխում, մասնավորապես՝ Գրինվիլի աշակերտները ստորագրահավաք են սկսել հրամանատար Ուեյդ Հեմփթոնի անվան դպրոցի անունը փոխելու մասին: