Նյու Յորքի նահանգում, Yonkers քաղաքի այգում գլխատել են Կոլումբոսի արձանը: Բրոնզե կիսանդրու գլուխը գտել են ոչ հեռվում ընկած: Քաղաքի ոստիկանությունը միջադեպի հետաքննություն է կատարում: Իրավապահներն ասել են, որ սրա հեղինակը, հնարավոր է, դեռահասներն են, որոնք Կոլումբոսին գլխատել են մեկ գիշերվա ընթացքում: Նրանք կարծում են, որ տեղի ունեցածը կարող է կապված լինել Շարլոթսվիլի անկարգությունների հետ, որոնցից հետո մեծ թվով քաղաքներում սկսել են վերացնել «վիճելի» հուշարձանները, առաջին հերթին՝ կոնֆեդերատների, փոխանցում է USA-ն:
Հիշեցնենք, որ ոմանք առաջարկում են ապամոնտաժել Մանհեթենում տեղադրված Կոլումբոսի արձանն այն պատճառով, որ նա մասնակցել է բնիկ ամերիկացիների ճնշմանը:
.jpg)
.jpg)


























