Մեծ Բրիտանիայում դատարանը քննում է կույր բրիտանացու գործը, որին մեղադրում են մանկական պոռնոգրաֆիա դիտելու մեջ, գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Metro պարբերականը:

Բլեքփուլում քննում են 44-ամյա Էնդրյու Շոուի գործը, որը, ինչպես ենթադրվում է, համացանցից 16 տարեկանից փոքր երեխաների մասնակցությամբ 71 պոռնոգրաֆիկ նկար է ներբեռնել:

Սակայն մեղադրյալը դատարանի դահլիճ է մտել ուղեկցող շան եւ կույր կնոջ հետ միասին: Շոուի փաստաբանը բժշկական եզրակացություն է ներկայացրել, որի համաձայն՝ տղամարդու մեկ աչքն ընդհանրապես չի տեսնում, մյուս աչքը շատ վատ է տեսնում:

«Կարելի է ապացուցել, որ տեսողության հետ կապված խնդիրները կարող էին դժվարացնել ներբեռնվող նկարներում որոշել տարիքը: Նա կարող է կարծել, որ 16 տարեկանների է դիտում»,- ասել է փաստաբանը: Փաստարկները դատարանին համոզիչ են թվացել: Գործը կրկնակի քննության է ուղարկվել: