«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը պարտություն է կրում Սիրիայում եւ Իրաքում: Parisien-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ լը Դրիանը:
«ԻՊ-ն պարտվում է: Իրաքում մենք արդեն հետպատերազմական իրավիճակում ենք, եթե նույնիսկ որոշ վայրերում մարտերը շարունակվում են. վերականգնում, կայունացում, հրադադար: Սիրիայում քաղաքացիական եւ ջիհադականների դեմ պատերազմ է: Ռազմական տրամաբանությունը կհանգեցնի ԻՊ-ն արմատախիլ անելուն»,- ասել է ֆրանսիացի պաշտոնյան:
Մեկնաբանելով այդ հակամարտություններում Ֆրանսիայի դերը՝ Ժան-Իվ լը Դրիանը հայտարարել է, որ «նա վերադարձել է եւ նորից խաղացող է դարձել» այդ հարթակում, գրում է ՌԻԱ Նովոստին:




























