Ամերիկյան Քալիֆորնիա նահանգի Օրովիլ քաղաքում տասը տուն է հրկիզվել, եւս 500-ը հրկիզվելու սպառնալիքի տակ է՝ մոլեգնող անտառային հրդեհների պատճառով, հաղորդում է Associated Press-ը։

Օգոստոսի 30-ին տեղի իշխանությունները ձերբակալել են կասկածյալին։ Վերջինը խարույկ է վառել, որի պատճառով հրդեհ է բռնկվել՝ վնասելով հինգ տուն։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Քալիֆորնիայում եւ Օրեգոնում հրդեհների հետեւանքով շուրջ 100 մարդ է տարհանվել։