Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) մասնագետները չորեքշաբթի Սան Պաուլուում ներկայացրել են գիտությանը նախկինում անհայտ բույսերի եւ կենդանիների կատալոգ, որոնք հայտնաբերվել են բրազիլական Ամազոնում: Globo-ն հայտնում է, որ խոսքը ֆլորայի եւ ֆաունայի 381 տեսակի մասին է:

Այս օրգանիզմների մասի տեղեկությունները WWF-ն հայթայթել է 2014-2015 թվականների գիտական ամսագրերի հրապարակումներից, որից հետո ստացած տվյալները համակարգել է: Կատալոգը ստեղծելու աշխատանքին մասնակցել է նաեւ Մամիրաուայի ինստիտուտը, որը 1999 թվականին ստեղծվել է Բրազիլիայի Գիտության, տեխնոլոգիաների, ինովացիաների եւ հաղորդակցության նախարարության աջակցությամբ: 381 նոր տեսակից 216-ը բույսեր են, 93-ը՝ ձկներ, 32-ը՝ երկկենցաղներ, 19-ը՝ սողուններ, 18-ը՝ կաթնասուններ, 12-ը՝ անհետացած կաթնասուններ, 1-ը՝ թռչուն: