Հայաստանի դատարաններում գործերը դատավորների միջեւ պետք է հավասարաչափ բաշխվեն: Օգոստոսի 31-ին կայացած ՀՀ կառավարության նիստում այս մասին հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը:

Նա հիշեցրեց, որ դեռեւս հունիսի 29-ին արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին հանձնարարվել է օպտիմալացնել դատական գործերի բաշխումը՝ դատարանների ծանրաբեռնվածությունը թեթեւացնելու համար:

Բայց առայժմ մի շարք հարցեր լուծված չեն: Նախ՝ տարբեր դատավորներ գործերով միանման չեն ծանրաբեռնվում, երկրորդ՝ դատաքննության հետաձգումները ոչ միշտ են հավուր պատշաճի հիմնավորվում:

Նախարար Դավիթ Հարությունյանին վարչապետ հանձնարարել է 2 ամսվա ընթացքում այս խնդիրների լուծման միջոցներ ներկայացնել: