Հայաստանում պետպատվեր պետք է ստանան ավելի մրցունակ բուժհաստատությունները։ Այս մասին օգոստոսի 31-ին ՀՀ կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը։
Նա առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանին հանձնարարեց երեք ամսում վերանայել պետպատվերով մատուցվող բժշկական ծառայությունների ընտրության չափանիշները՝ առաջնահերթությունը տալով ընկերություններին, որոնք վճարովի ծառայութունների մեծ տեսակարար կշիռ ունեն։
Բացի այդ՝ խոշոր հիվանդանոցներում պետք է պարտադիր դարձնել ամենամյա աուդիտը։
Եվ, վերջապես, պետք է վերանայել ավելի թանկարժեք բժշկական ծառայությունների արժեքը, հավելեց Կարապետյանը։ 3 շաբաթվա ընթացքում պետք է վերլուծել դրանց արժեքը, առանձնացնել ինքնարժեքը եւ ներկայացնել համապատասխան առաջարկությունները։




























