Հայաստանի կառավարությունը համաձայնեց Երեւանի փոքր կենտրոնում էլիտար բազմահարկ շենքեր կառուցելու համար տարածք հատկացնել։ Այդ մասին որոշումը կայացրել են օգոստոսի 31-ին, կառավարության նիստի ժամանակ։
Կառավարությանն առընթեր քաղաքաշինության կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը հայտարարել է, որ շենքերը կկառուցվեն Ամիրյան եւ Բուզանդի փողոցների միջեւ։ Նրանց միջեւ նաեւ նոր փողոց կլինի։
Բազմահարկ շենքերը կկառուցվեն Թատոնի եւ կինոյի ինստիտուտի տեղում ու դրան հարակից տարածքներում։ Բայց ներդրողն իր միջոցներով կկառուցի նաեւ այնտեղ գտնվող «Համազգային» թատրոնը՝ իրականացնելով ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի վաղեմի երազանքը։
Ներդրումային ծրագրի արժեքն առաջին փուլում մինչեւ 5 մլն դոլար է գնահատվում, իսկ ընդհանուր՝ 15 մլն դոլար։




























