Ֆրանսիայի հյուսիս-արեւելքում Peugeot 104 ավտոմեքենա են գտել, որն առեւանգվել է 1979 թվականին, գրում է Ouest France պարբերականը:
Երաշտի պատճառով Շալոն ան Շամպան քաղաքի մերձակայքում գտնվող ջրամբարի ջրի մակարդակը կտրուկ նվազել է եւ անհայտ մետաղական կմախք բացահայտել: Դեպքի վայր են ժամանել ժանդարմներ եւ ջրասուզակներ:
Ժանդարմերիան Facebook-ում լուսանկարներ է հրապարակել եւ հաղորդել զարմանալի գտածոյի գտնելու մասին. մեքենա, որը 1988 թվականից ի վեր չի արտադրվում: Իշխանությունները պարզել են, որ մեքենան դեռ գրանցված է: Պարզվում է՝ այն գողացել են ջրամբարից տասնյակ կիլոմետր հեռավորությամբ գտնվող Ռեյմս քաղաքի բնակչից:
Իրավապահները կապվել են մեքենայի տիրոջ ընտանիքի հետ՝ գողացված ավտոմեքենան վերադարձնելու համար:




























