Արգենտինայի մայրաքաղաքում անկարգությունների հետեւանքով առնվազն 17 մարդ է տուժել, հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով Todo Noticias-ը:

Տուժածների թվում 9 ոստիկան կա: Հաղորդվում է, որ նաեւ լրագրողներ են տուժել: Ցուցարարների եւ ոստիկանության բախումների արդյունքում 23 մարդ է ձերբակալվել:

Հաղորդվում է, որ բողոքի ակցիաները սկսվել են օգոստոսի սկզբին ցուցարար Սանտյագո Մալդոնադոյի անհետացումից հետո: