The New York Post ամերիկյան պարբերականը հայտնել է ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քինթոնի հուշագրության հրատարակմանը նվիրված միջոցառման տոմսերի գնի մասին, փոխանցում է Gazeta-ն։

Նշվում է, որ Մոնրեալում միջոցառման ամենաթանկ տոմսն արժե 2.375 դոլար։ Այն գնած անձը երկու հոգու համար նախատեսված հրավեր եւ առաջին շարքում նստելու իրավունք է ստանում, ինչպես նաեւ կարող է անձամբ ողջունել գրքի հեղինակին եւ լուսանկարվել նրա հետ։

Հրատարակչական բիզնեսի ներկայացուցիչները նշել են, որ սկանդալային հեղինակությամբ հեղինակների համար ստանդարտ են համարվում գրքերի շնորհանդեսները, որտեղ մուտքի տոմսերը վաճառվում են, սակայն Քլինթոնի շնորհանդեսը «ագահության նոր մակարդակի է հասել»։

Իր շրջագայության շրջանակում Հիլարի Քլինթոնը կայցելի Տորոնտո, Մոնրեալ եւ Վանկուվեր՝ ներկայացնելու համար իր «Ի՞նչ պատահեց» («What Happened») գիրքը։