Չինաստանի Ֆուցզյան նահանգում դպրոցականների փոխադրող ավտոբուսն ընկել է կամրջից: Պատահարի հետեւանքով 5 մարդ է զոհվել, գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով CGTN-ը:

Մի քանի մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել: Նրանք հիվանդանոց են տեղափոխել:

Ընդհանուր առմամբ, ավտոբուսում 19 մարդ է եղել: Վթարի պատճառները պարզվում են: