Ջեմեզ Սփրինգս քաղաքում որոշել են Բիգֆութին նվիրված փառատոն կազմակերպել ։ Այս մտահղացումը կապակցված է տեղի անտառներում բնակվող կապիկանման արարածի մասին բազմաթիվ լուրերի հետ։

Bigfoot BBQ & Blues Fest փառատոնի շրջանակում ելույթ կունենա Բիգֆութի հարցերով փորձագետ ու մարդաբան Քրիստոֆեր Դայերը, որը կներկայացնի ապացույց այն մասին, որ Բիգֆութը բնակություն է հաստատել Նյու Մեքսիկոյում։

Բիգֆութը, որը հայտնի է նաեւ որպես Սասկվոչ, մարդանման կապիկ  հիշեցնող ենթադրյալ կաթնասունի անվանումն է, որն ապրում է Հյուսիսային Ամերիկայի Հյուսիս-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի անտառներում։ Սովորաբար նրան նկարագրում են որպես մազոտ հոմինիդ, որը երկու ոտքերով է տեղաշարժվում։

Գիտական համայնքը համարում է, որ Բիգֆութի մասին հաղորդագրությունները ժողովրդական առասպելների, սխալ նույնականացման ու խաբեության հետեւանքն են ու իրականության հետ կապ չունեն։