Հյուսիսային Կորեայում ստորգետնյա ցնցումները տասնապատիկ ավելի ուժեղ էին, քան նախորդ միջուկային փորձարկումների ժամանակ։ Այս մասին հայտնել է Ճապոնիայի օդերեւութաբանական գործակալության ներկայացուցիչը, հայտնել է ՌԻԱ Նովոստին։
6․1 մագնիտուդով ցնցումները ամենահզորն են եղել Հյուսիսային Կորեայի հյուսիս-արեւելքում։ Նույնիսկ հնարավոր շեղումները հաշվի առնելով՝ ներկա ցնցումները տասնապատիկ գերազանցում են նախորդ ցնցումները, համարում են ճապոնացի սեյսմոլոգները։
Նման կարծիք են արտահայտել հարավկորեացի գործընկերները։ Նրանք չեն բացառում, որ պայթյունի ժամանակ լիցքի հզորությունը կարող էր կազմել 50 կիլոտոննա կամ էլ 5 անգամ բարձր, քան անցած տարվա փորձարկումների ժամանակ։
Ինչպես նախկինում հայտնել էին ռուսական լրատվամիջոցները, երկրաշարժը զգացվել է նաեւ Հեռավոր արեւելքում, այդ թվում Վլադիվոստոկում։



























