Վրաստանում անցկացվող Agile Spirit – 2017 զորավարժություններին մասնակցելուց Հայաստանի հրաժոերվելը զարգանալու եւ հզորանալու հերթական շանսի կորուստ է: Այս մասին սեպտեմբերի 4-ին հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թեւան Պողոսյանը՝ ելույթ ունենալով «Իրադարձություններն ու փոփոխությունները Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի հայտարարությունից 4 տարի անց» թեմայով քննարկման ընթացքում:
Նրա խոսքով՝ հավանաբար, արտաքին ազդեցության խնդիր է եղել: «Ինձ համար, սակայն, խնդիրը այլ հարթությունում է. Հայաստանը մինչեւ երբ պետք է իրեն ընձեռված շանսերը բաց թողնի, չօգտագործի: Ես այս մերժումը դիտարկում եմ որպես զարգանալու, հզորանալու հերթական շանսի կորուստ: Այսպիսի քաղաքականությամբ մենք այնպիսի իրավիճակ ենք ստեղծում, երբ ուրիշներն իրենց շահերն առաջ մղելով՝ մեզ վրա մշտապես ճնշում կգործադրեն: Մենք որեւէ շանս բաց թողնելու իրավունք չունենք»,- ընդգծեց Թեւան Պողոսյանը:




























