Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի մասնաճյուղը Հայաստանում պաշտոնական կարգավիճակ կստանա: Համապատասխան համաձայնագրի նախագիծը հավանություն է ստացել սեպտեմբերի 4-ին ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովի նիստում:
Կենտրոնը հիմնվել է 1993 թվականին եւ Հայաստանում արդեն սկսել է տեխնիկական աջակցություն ցուցաբերել միգրացիոն քաղաքականության կազմակերպման, ներգաղթյալների ընդունելության եւ աջակցության հարցերում:




























