Այս պահին Արցախում հայկական եւ ադրբեջանական ուժերի միջեւ հրաձգությունը հիմնականում հրաձգային զինատեսակներից է ընթանում։ Այս մասին սեպտեմբերի 4-ին լրագրողների հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի օպերատիվ բաժնի պետ գնդապետ Վիկտոր Առուստամյանը։

Նրա խոսքով՝ հակառակորդի կողմից հիմնականում աշխատում են դիպուկահարները, ինչը երբեմն հայկական կողմից զոհերի պատճառ է դառնում։

«Այդպիսի մեթոդներով ադրբեջանական կողմը փորձում է մեծացնել լարվածությունը շփման գծում»,– պարզաբանել է Առուստամյանը։