ԱՄՆ-ում՝ Ֆիլադելֆիայում 8 մարդ է տուժել, երբ կինն ավտոմեքենայով մխրճվել է փողոցում կազմակերպված երեկույթին մասնակցող մարդկանց բազմության մեջ, նրան ոչ սթափ վիճակում մեքենա վարելու մեղադրանք է առաջադրվել, հայտնում է AP-ն:

Գործակալության տեղեկություններով՝ կինը ոստիկանությանը հայտնել է, որ չեն գործել մեքենայի արգելակները: Նա պատահարի վայրում է:

Ոստիկանությունից հայտարարել են, որ տուժածներին հիվանդանոցներ են տեղափոխել, նրանց ստացած վնասվածքները կյանքին վտանգ չեն սպառնում:

Իրավապահ մարմինները կատարում են տեղի ունեցածի քննություն: