Ճապոնական JAL (Japan Airlines) ավիաընկերության օդանավը, որը չվերթ էր կատարում Տոկիոյի Հանեդա օդանավակայանից ԱՄՆ, ստիպված էր վերադառնալ, ենթադրաբար, շարժիչի մեջ թռչուն ընկնելու պատճառով, հայտնում է NHK հեռուստաընկերությունը:

Bоeing 777-ը, որը Տոկիոյից Նյու Յորք էր թռչում, ստիպված էր օդանավակայան վերադառնալ շարժիչի անսարքությունների պատճառով: Ենթադրվում է, որ շարժիչի մեջ թռչուն էր ընկել: 248 ուղեւորներից եւ անձնակազմի անդամներից ոչ մեկը չի տուժել:

Ավիաընկերության ծառայությունները օդանավի թռիչքի պահին աջ շարժիչում ծուխ են նկատել: Թռչնի հնարավոր ընկնելու մասին հայտնել է օդանավի կապիտանը: Խոտի  բռնկվելու հետեքեր են մնացել նաեւ թռիչքուղու կողքին: Տեղի ունեցածի պատճառները պարզվում են: