Beeline-ը տեղեկացնում է, որ Կապի թանգարանը այսօրվանից ժամանակավորապես դադարեցնում է իր աշխատանքը եւ փակ է լինելու այցելությունների  համար: Թանգարանում մեկնարկում է վերանորոգում, որի ավարտից հետո այն կրկին կբացի իր դռները բոլորի առջեւ:

Թանգարանի վերաբացման օրվա մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկություն:

Կապի թանգարանում ներկայացված են հեռախոսային կապի եւ ընկերության զարգացման պատմությանը վերաբերող նյութեր, ինչպես նաեւ երկրում ներդրված կապի ժամանակակից տեխնոլոգիաների ցուցանմուշներ: Թանգարանում ներկայացված ցուցանմուշները հնարավորություն են ընձեռում այցելուներին ծանոթանալ XX-րդ դարից սկսած մինչեւ ժամանակակից թվային ֆիքսված, բջջային եւ ինտերնետ կապի սարքավորումներին: Կապի թանգարանը գործում է Ազատություն 24/1 հասցեում։