ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ճապոնիային եւ Հարավային Կորեային թույլ կտա ԱՄՆ–ից ավելի շատ ժամանակակից զինատեսակներ գնել, հայտնում է Gazeta–ն։

«Ես Ճապոնիային եւ Հարավային Կորեային թույլ կտամ ԱՄՆ–ից ավելի շատ նորագույն, ժամանակակից զենք գնել»,– գրել է նա Թվիթերում։

Ավելի վաղ Թրամփը Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի հետ զրույցում հավանություն էր տվել դեպի Հարավային Կորեա «բազմամիլիարդանոց» մատակարարումներին։

Սեպտեմբերի 3-ին Հյուսիսային Կորեան հայտարարել էր ջրածնային լիցքի բարեհաջող փորձարկման մասին, որը կարելի է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների համար որպես մարտագլխիկ օգտագործել։ Փորձարկումն իրականացնելու հրամանն անձամբ ստորագրել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը։