Թուրքիայի հարավում ոստիկանները կասկածյալ մահապարտ ահաբեկչի են գնդակահարել։ AP-ն, վկայակոչելով թուրքական լրատվամիջոցները, գրում է, որ նա «Իսլամական պետության» անդամ էր եւ Մերսինում ոստիկանական ստորաբաժանման մոտ ահաբեկչություն էր պատրաստում։
Ոստիկանները կրակ են բացել, երբ տղամարդը չի ենթարկվել կանգ առնելու կոչերին եւ ոստիկանական բաժանմունքի կողմ ուղղվել։ Նրա վրա «մահապարտի գոտի» կար, որը ոստիկանները վնասազերծել են։ Ոստիկանությունում կարծում են, որ զոհվածն ԻՊ անդամ էր, սակայն նրա անձի մասին տեղեկություն դեռ չեն ներկայացնում։
Թուրքական DHA գործակալության տվյալներով՝ կասկածյալը 20-ամյա փախստական էր Սիրիայից։



























