Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրման նախապատրաստական աշախատանքներն ընթանում են բնականոն հունով: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 6-ին, «Erasmus+Youth տեղեկատվական կենտրոն»-ի մեկնարկին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ նշել է Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ հավելելով, որ այսօր առավոտյան է վեադարձել Բյուսելից:
«Իմ ունեցած բոլոր զրույցներից դատելով՝ ամեն ինչ իր հետագծով է շարժվում: Մարդիկ ջանասիրաբար աշխատանքներ են իրականացնում, որպեսզի համաձայնագիրը նոյեմբերին ստորագրվի: Մենք ամեն ինչ պատրաստում ենք, որպեսզի Բրյուսելում տեղի ունենալիք Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ փստաթուղթը ստորագրվի»,- ընդգծեց Սվիտալսկին:




























