Դերասանուհի Մեգան Մարքլն առաջին անգամ հրապարակայնորեն պատմել է արքայազն Հարիի նկատմամբ տածած սիրո մասին՝ նշելով․ «Անձամբ ինձ մեծն սիրո պատմություններ են դուր գալիս», փոխանցում է BBC-ն։
Մարքլն ասել է, որ Հարիի հետ իր հարաբերությունները սկսվել են 2016-ի հուլիսին՝ լայն հասարակությանը հայտնի դառնալուց կես տարի առաջ։
Vanity Fair պարբերականի հետ հարցազրույցում դերասանուհին խոստովանել է, որ մամուլի բարձր ուշադրությունը խնդիրներ է ստեղծում։
Հարցին, թե ինչպե՞ս է նա վերաբերում արքայազն Հարիի հետ իր հարաբերությունների մասին տաբլոիդներում գրառումներին՝ աստղը պատասխանել է․ «Մենք լուռ հանդիպում էին շուրջ 6 ամիս՝ մինչեւ այդ մասին հայտնի դառնալը, ես այդ ընթացքում աշխատում էի, եւ միակ բանը, որ փոխվել է, մարդկանց ընկալումն է։ Ես միեւնույն մարդն եմ, եւ ես երբեք իմ սիրավեպերի միջոցով ինձ չեմ բնութագրել»։
Մարքլը գիտակցում է, որ ըստ Հարիի հետ իրենց հարաբերությունների զարգացման, նրանք ավելի շատ մամուլի ուշադրության կենտրոնում կհայտնվեն։


























