ԿԺԴՀ–ն չի վախենում պատժամիջոցներից եւ «ուժեղ հակամիջոցներով» կպատասխանի ԱՄՆ–ի եւ այլ երկրների՝ իր վրա ճնշում գործադրելու փորձերին։ Այդ մասին սեպտեմբերի 7–ին հայտարարել է Արեւելյան Տնտեսական համաժողովում ԿԺԴՀ պատվիրակության նախագահ, Արտաքին տնտեսական կապերի նախարար Կիմ Յոն Ջեն։
Նրա խոսքով՝ ԱՄՆ–ն ոչ մի դեպքում չպետք է մոռանա Հյուսիսային Կորեայի ներկայիս իրավիճակի մասին, որն ունի ատոմային եւ ջրածնային ռումբեր, ինչպես նաեւ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ։ «Մենք մեզ հատուկ ուժեղ հակամիջոցներով կպատասխանենք բարբարոսական զրպարտանքներին, որոնք իրականցվել են ԱՄՆ–ի կողմից ճնշում գործադրելու համար», – շեշտել է Կիմ Յեն Ջեն, փոխանցում է ՏԱՍՍ–ը։
Նախարարի խոսքով՝ ԿԺԴՀ–ն կօգտագործի միջուկային իր ուժը Կորեական թերակղզու խաղաղության եւ կայունության պահպանման համար։ Այն, որ ԱՄՆ–ն այդքան շահարկում է, որ իրենք ունեն «ընտրության բոլոր տարբերակները» , եւ փորձում է աննախադեպ հարձակողական պատժամիջոցներով եւ ճնշմամբ վախեցնել ու դարձի բերել մեզ, մեծ սխալ հաշվարկ է։ Մենք ունենք հզոր միջուկային պաշար, որը թույլ կտա անխնա պարտության մատնել թշնամական ուժերի հարձակումները երկիր մոլորակի յուրաքանչյուր կետում եւ պահպանել խաղաղություն ու կայունություն Կորեական թերակղզում»,– նշել է Կիմ Յոն Ջենը։




























