Սեպտեմբերի 7-ին Ֆրանսիայի ոստիկանությունը Փարիզի մերձակայքում պայթուցիկ նյութերի երկրորդ թաքստոցն է հայտնաբերել։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում աղբյուրին։ 

Աղբյուրի համաձայն՝ երեք կասկածյալների հարցաքննել են ահաբեկչության դեմ պայքարի գծով քննիչները։

Նշվում է, որ գործողությունը չորեքշաբթի՝ սեպտեմբերի 6-ին, շրջայցի ժամանակ երեք ձերբակալվածներից մեկի վարձակալած ավտոտնակում է տեղի ունեցել։ Պայթուցիկ նյութերը հայտնաբերվել են Փարիզից հարավ ընկած տարածքում՝ Վիլեուիֆում։

Բնակարանում հայտնաբերվել են TATP-ի արտադրության համար նյութեր․այդ պայթուցիկ նյութը հաճախ են օգտագործում մահապարտ ահաբեկիչները։ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերար Կոլոմբի խոսքով՝ կասկածելի գործունեության մասին ոստիկանությանը հայտնել է ջրմուղագործը։

Նախարարի խոսքով՝ շրջայցից անմիջապես հետո 30 եւ 40 տարեկան երկու տղամարդիկ են կալանավորվել։