Կիսատաբատով կանայք ոչ  համարժեք արձագանք են առաջացնում թուրքերի մոտ։ Անկարայում բնակիչները դժգոհել են հարեւանուհուց, որը կիսատաբատ է հագնում իր սեփական տանը, գրում է Hurriet-ը։

Անկարայի Կոլեյ թաղամասի շենքերից մեկի բնակիչները շենքի մենեջերին դժգոհել են հարեւանուհիներից մեկից՝ պահանջելով, որ նա փակի վարագույրը, երբ տանը շրջում է կիսատաբատով։ Կինը, ով անգլերենի ուսուցչուհի է, հայտնել է, որ դիմացի շենքի հարեւաններն ու բանվորները հետեւում են իրեն ու վիրավորում սոցցանցերում։ Նրա խոսքով՝ շենքի մենեջերն իրեն խորհուրդ է տվել փակել վարագույրները՝ հանուն սեփական անվտանգության։