Ահաբեկչության հետ կապված Եգիպտոսի դատարանը շաբաթ գերագույն մուֆթիի հաստատմանն է փոխանցել ահաբեկչական կազմակերպության կորիզի գործով 11 դատապարտյալների մահապատիժների վճիռը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Սպասվում է, որ վերջնական դատավճիռը կկայացվի հոկտեմբերի 22-ին։

Եգիպտոսի Գիզա շրջանում ահաբեկչական կորիզի գործով 26 անձ է անցնում, ներառյալ հեռակա 5 մարդ։ Շաբաթ դատարանը 11 դատապարտյալների նկատմամբ հնարավոր է համարել մահապատիժ սահմանելը։

Բոլորին մեղադրում են ահաբեկչություններ եւ սպանություններ ծրագրող հանցախումբ ստեղծելու մեջ։