Գերմանիայի ՆԳ նախարար Թոմաս դե Մեզյերն առաջարկել է հավասարեցնել Գերմանիայում եւ ԵՄ այլ երկրներում ապաստան փնտրողների համար սոցիալական ծրագրերը։ ԵՄ-ի մյուս երկրների համեմատ՝ Գերմանիայում սոցիալական նպաստները շատ բարձր են, ինչը Գերմանիան միգրանտների համար ավելի գայթակղիչ է դարձնում։ Այս մասին նա ասել է  Rheinische Post պարբերականի հետ հարցազրույցի ժամանակ։

Սակայն Թոմաս դե Մզյերը խոստովանել է, որ Գերմանիայում ապրելն ավելի թանկ արժե, քան ԵՄ շատ երկրներում, օրինակ՝ Ռումինիայում։

Գերմանիայի ՆԳ նախարարը նաեւ կողմ է արտահայտվել ապաստան տրամադրելու մասին միջնորդագրերը քննարկելու գործընթացի եւ ապաստան տրամադրել մերժելու պարագայում իրավական պաշտպանություն հատկացնելու դեպքում միասնական չափանիշներ սահմանելուն։