Սննդային թունավորման 100 տոկոս դեպքերից 10 տոկոսը բաժին է ընկնում անորակ սննդամթերքին, իսկ 90 տոկոսի պատճառը սննդամթերքը սխալ պահելն է։ Այս մասին սեպտեմբերի 9-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասաց Հայաստանի սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը։

Այսպես, Պողոսյանի կարծիքով, ընդհանուր առմամբ, Հայաստանում մթերքների որակը բավարար մակարդակում է, սակայն հիմնական խնդիրը դրանք սխալ պահելու մեջ է։

«Իհարկե, արտադրության ժամանակ խնդիրներ ծագել, ծագում են եւ կծագեն։ Ցավոք, դա սննդամթերքի որակի ապահովման գլխավոր խնդիրներից մեկն է։ Բայց քանի՞սն են տեղյակ, որ աղցանը կամ կաթնամթերքը երկու անգամից ավելի սառնարանում դնել չի կարելի»,-նշեց փորձագետը։

Նրա կարծիքով՝ հիմնականում խնդիր է ծագում կիսաֆաբրիկատների պատճառով։

«Կիսաֆաբրիկատ սննդամթերքների վերահսկողությունը, տեխնոլոգիական տեսանկյունից, շատ ավելի բարդ է կազմակերպել»,-նշեց Պողոսյանը։

Փորձագետը խորհուրդ տվեց սննդամթերք ձեռք բերել խոշոր ցանցային խանութներից, քանի որ այնտեղ վերահսկողություն կա։