«Իրմա» փոթորիկը թուլացել է՝ հասնելով 3-րդ աստիճանի եւ շարունակում է շարժվել Կուբայի հյուսիսային ափերի վրայով: Հնարավոր է՝ Ֆլորիդայի ճանապարհին քամին նորից սաստկանա, հայտնում է ԱՄՆ փոթորիկների նախազգուշացման կենտրոնը, փոխանցում է «ՌԻԱ Նովոսռի»-ն:

Շաբաթ առավոտյան կենտրոնը հայտնել էր, որ փոթորիկը կսաստկանա մինչեւ առավելագույն՝ 5-րդ աստիճան: Դրանից հետո հաղորդվում էր, որ տարերքը կթուլանա մինչեւ 4-րդ աստիճան:

«Իրման» շարունակում է ցնցել Կուբայի հյուսիսային առափնյա շրջանը: Կանխատեսումների համաձայն՝ քամին սաստկանալու է Հարավային Ֆլորիդայի եւ Ֆլորիդա Կիս արշիպելագի ճանապարհին:

Այս պահին քամու արագությունը, ըստ օդերեւութաբանների, հասնում է 205 կմ/ժ-ի: