Արա Զոհրաբյանը վերընտրվել է փաստաբանների պալատի նախագահի պաշտոնում։ Սեպտեմբերի 9-ին կայացած քվեարկությանը մասնակցել են գրանցված 1852 փաստաբաններից 1086-ը։ Նրանցից 1002-ը իրենց քվեն տվել են Զոհրաբյանին, որը միակ թեկնածուն էր։
Նախագահի միակ թեկնածուն գործող նախագահ Արա Զոհրաբյանն էր: Նշենք, որ երկար ժամանակ Զոհրաբյանն ու իր կողմնակիցները հայտարարում էին, որ իրենց գործունեությունը քննադատում են այն փաստաբանները, որոնք ցանկություն ունեն Պալատի նախագահ դառնալու: Մինչդեռ ընդդիմախոսներից եւ ոչ մեկն էլ չառաջադրվեց: Շատ անվանի փաստաբաններ էլ հրաժարվել են մասնակցել քվեարկությանը՝ պատճառաբանելով, որ չեն ցանկանում մասնակցել ձեւական միջոցառման։
Արա Զոհրաբյանին դեմ են քվեարկել 69 փաստաբաններ, եւս 14 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել։



























