Լրագրող Յուլիա Լատինինան Ռուսաստանից հեռացել է եւ մոտ ժամանակներս չի պատրաստվում վերադառնալ: Այս մասին «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում ասել է անձամբ Լատինինան:
Նրա հետ միասին երկիրը լքել են նաեւ իր ծնողները: «Ես արտասահմանում եմ, ծնողներս նույնպես արտասահմանում են: Եվ մոտ ժամանակներս հազիվ թե Ռուսաստան վերադառնամ»,- 112.ua-ի փոխանցմամբ՝ ասել է լրագրողը: Լատինինան միջադեպը կապել է «Նովայա գազետա»-ում «կրեմլյան խոհարարի» եւ գործարար Եվգենի Պրիգոժինի վերաբերյալ իր հոդվածների հետ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ լրագրող Լատինինայի տան վրա հարձակում է կատարվել, որի հետեւանքով 8 մարդ է տուժել:




























