Երբ Հայաստանի նախագահի ամեն մի միտք դիտարկվում է որպես իրականացման ենթակա եւ չափվում է մեթոդաբանության տեսանկյունից, դա սխալ եզրահանգումների է բերում։ Այս մասին սեպտեմբերի 11-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասել է ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե  ՀՀ բնակչությունը 2040 թվականին պետք է հասնի 4 մլն–ի։

Նրա խոսքով՝ ցանկացած պետության ղեկավար նշում է այն նպատակները, որոնց պետական իշխանությունը պետք է ձգտի հասնել։ «Եվ շատ հաճախ, երբ նախագահի ամեն մի միտք դիտարկվում է որպես իրականացման ենթակա եւ չափվում է մեթոդաբանության տեսանկյունից, դա սխալ եզրահանգումների է բերում։ Ես շատ ուրախ եմ, որ նախագահն իր ելույթի ընթացքում նշել է այդ նպատակը։ Եվ ես վստահ եմ, որ դա կամրապնդվի կոնկրետ քայլերով եւ գործողություններով։ Ավելի կարեւոր նպատակ կարող է եւ չլինել։ Հուսամ՝ այդ խնդիրն աստիճանաբար քաղաքական պայքարից վեր կդասվի, որպեսզի քաղաքական կուսակցությունները, հասարակության բոլոր խավերն իրենց համար արձանագրեն, որ դա մեզ համար կարեւոր է այնպես, ինչպես հանրապետության զինանշանն ու դրոշը»,– ասել է Ֆարմանյանը։