ԱՄՆ-ն նշում է սեպտեմբերի 11-ի ողբերգության 16-րդ տարելիցը։ Նյու Յորքում եւ Վաշինգտոնում ահաբեկչությունները տեղի են ունեցել 2001-ին։ Վաշինգտոնի ժամանակով 8։40-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու առաջին տիկին Մելանյա Թրամփը Սպիտակ տանը լռության րոպե էին հայտարարել։ Այն նվիրված էր 16 տարի առաջ «Ալ Կաիդա»-ի ահաբեկիչների առաջին ինքնաթիռը Նյու Յորքի Համաշխարհային առեւտրի կենտրոնի աշտարակում մխրճվելու պահին, փոխանցում է «Ամերիկայի ձայն»-ը։ (Հիշեցնենք, որ Համաշխարհային առեւտրի կենտրոնին երկրորդ հարվածը 23 րոպե անց էր հասցվել)։

Երկուշաբթի՝ ավելի ուշ, նախագահ Դոնալդ Թրամփը Պենտագոնում կմասնակցի սգո արարողությանը։