«Արմենիկում» դեղամիջոցը չի բուժում ՁԻԱՀ–ը, բայց ամրացնում է իմունիտետը։ Այս մասին սեպտեմբերի 11-ին ԱԺ–ում ասել է առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը՝ պատասխանելով «Ելք» դաշինք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հարցին։
Փաշինյանը հիշեցրեց, որ 1990-ականների վերջին դեղը մեծ աղմուկ էր հանել, քանի որ ՀՀ իշխանությունները բարձրագոչ հայտարարություններ արեցին, թե դեղամիջոցը բուժում է ՁԻԱՀ–ը։ Սակայն այդ դեպքում արտասահմանում ՀՀ դեսպանատան դռները կջարդեին՝ Հայաստան գալու եւ այստեղ բուժվելու երազանքով։ Իրականում ՁԻԱՀ–ով հիվանդներին Հայաստանը քիչ է հետաքրքրում։
Փոխնախարարը, դրան ի պատասխան, ասաց, որ դեղամիջոցը ուժեղ իմունախթանիչ է եւ հենց այդ պատճառով էլ համապատասխանում է ՁԻԱՀ–ով հիվանդների թերապիայի համար։ Այն օգտագործվում է որպես օժանդակ միջոց։ Արդեն 7 երկրներում դեղամիջոցը գրանցվել է որպես իմունախթանիչ։ Որպես ՁԻԱՀ–ի դեղամիջոց այն չի ճանաչվել, քանի որ 1998–ին կլինիկական հավուր պատշաճի փորձեր չեն կատարվել։
Հարցին, թե ինչն էր խանգարում նոր հետազոտություններ անցկացնել այս 20 տարիների ընթացքում, Խաչատրյանը չպատասխանեց։



























