«Ծառուկյան» դաշինքը գյուղատնտեսությանը պետական աջակցության մասին օրինագիծ է պատրաստում։ Այս մասին սեպտեմբերի 12-ին հայտնել է ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը։

Խմբավորումը նաեւ մի շարք այլ օրինագծեր է քննարկել։ Մասնավորապես՝ առաջարկվում է ոչ թե նվազեցնել փոքր եւ միջին բիզնեսի շրջանառության հարկի շեմը՝ այն թողնելով տարեկան 115 մլն դրամի մակարդակին (շուրջ 240 հազար դոլար), այսինքն՝ 2018-ին այն չհասցնել 40 մլն-ի, ինչպես կառավարություն է առաջարկում։  Սահմանին ներկրման ԱԱՀ-ն առաջարկվում է մինչեւ 90 օր հետաձգել։ «Շուտով նաեւ գյուղատնտեսությանը պետական աջակցության մասին օրինագիծ կառաջարկվի»,-հավելեց Մելքումյանը։