Հայաստանում բուժաշխատողների մասնագիտական պարտականություններին խոչընդոտելը պետք է խստորեն պատժվի։ Այս մասին սեպտեմբերի 12-ին ԱԺ–ում ասել է ՀՀԿ պատգամավոր Կարեն Ավագյանը։
Նրա խոսքով՝ ցավոք, վերջին տարիներին հանրապետությունում եղել են նման դեպքեր, ընդ որում, մահվան ելքով։
«Մեր քրեական օրենսգրքով պատիժ է սահմանված զինվորականների եւ ոստիկանների վրա հարձակման համար։ Նման իրավական պաշտպանություն պիտի գործի նաեւ բժիշկների համար։ Նրանց աշխատանքը շատ պատասխանատու է, պարտականությունները՝ շատ, իսկ իրավունքներ գրեթե չկան»,– ասել է պատգամավորը։




























