Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում մահապարտ ահաբեկչի իրականացրած պայթյունից զոհվել է 3 մարդ, հայտնում է Reuters–ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Քաբուլում՝ կրիկետի մարզադաշտի մոտ, պայթյուն է հնչել։ ՆԳՆ ներկայացուցչի խոսքով՝ զոհվել է 2 ոստիկան եւ մեկ քաղաքացիական անձ։ 5 մարդ էլ վիրավոր է։




























