Անցած տարվա ընթացքում միտումները, որոնք նկատվում են կառավարությունում, առավել քան գոհացնող են, իսկ ահա տեմպերը՝ ոչ: Սեպտեմբերի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

Նրա կարծիքով՝ հայ ժողովուրդը դեռեւս երկար չի կարողանա իր մաշկի վրա զգալ այն բոլոր բարեփոխումները, որոնք երկրում այս կամ այն եղանակներով իրականացվում են այս կամ այն ոլորտում: «Եթե 20 տարվա ընթացքում քաղաքացիները Համաշխարհային բանկից վարկեր եւ պարտք են վերցրել, ապա հիմա այս պարտքերը մարելու ժամանակն է: Ավելին՝ այդ ժամանակահատվածի բարձրակետին ենք հասել»,- պարզաբանեց Քոչարյանը:

Միաժամանակ քաղտեխնոլոգը նշեց, որ իրավիճակը փոխվել է, եւ հիմա վարչապետը խրախուսում է միայն այն պաշտոնյաներին եւ կառավարության անդամներին, որոնք ակտիվորեն եւ արդյունավետ են աշխատում, ինչը գործնականում տեղի չէր ունենում նախկինում: «Այլ հարց են տեմպերը: Ինչպես Ռուսաստանում են ասում, տեմպերը լավագույնը ցանկանալու հույս են տալիս»,- խոստովանեց Կարեն Քոչարյանը: