Հայաստանից արտագաղթի պատճառը աշխատանքի, ապագայի եւ արդարության բացակայությունն է: Սեպտեմբերի 15-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, այսպիսի տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

Նրա խոսքով՝ «ապագա» ասելով նկատի չունի լավ եւ որակյալ կրթությունը: «Այլ նաեւ տեսլականը: Արդյոք մարդն իրեն այս երկրում տեսնում է: Աշխատանք, որը մարդիկ չունեն, որի պատճառով են նաեւ նրանք երկրից հեռանում: Այսինքն՝ ես չեմ կարող մարդուն ստիպել երկրում մնալ միայն այն պատճառով, որ նա պետք է հայրենասեր լինի: Դրանից բացի, այն, որ նա հայրենասեր է, նա նաեւ ամեն օր պետք է ինչ-որ բան ուտի: Սա այնքան տարրական բան է»,- արձանագրեց Քոչարյանը:

Արդարության մասին խոսելիս քաղտեխնոլոգը նշեց, որ հայրենիքում ապրող Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի ամեն օր բախվում է անարդարության այս կամ այն դրսեւորման հետ: Այս բոլոր խնդիրները, նրա կարծիքով, բերում են մեկ մեծ խնդրի: